Մայիսի 6-9-ը, 11-ին՝ կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 6-8-ը կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում մայիսի 6-ի ցերեկը, 8-9-ը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ին, 11-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է նաև, որ Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: