«Աերոֆլոտ»-ի օդանավում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

«Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռը հրդեհից հետո, Մոսկվա, 6-ը մայիսի, 2019թ․

Կեսգիշերին Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատեց, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավում բռնկված հրդեհի հետևանքով 41 մարդ է զոհվել, առնվազն տասը՝ վիրավորվել, նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Զոհվել են նաև երեխաներ և անձնակազմի մեկ անդամ, ով օգնում էր ուղևորներին դուրս գալ ինքնաթիռից։

«Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռում 73 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ։

Ինքնաթիռում վայրէջքի պահին խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այն գրեթե ամբողջությամբ այրվել է։

Ինքնաթիռը Մոսկվայից թռչում էր դեպի Մուրմանսկ, բայց թռիչքից 28 րոպե անց անձնակազմը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կայծակն է եղել։

Մանրամասները տե՛ս այստեղ