Լեռնային Ղարաբաղում երեկ վիրավորված զինծառայող Ագանիկ Զորոգլյանն այսօր տեղափոխվել է Երևան, վիճակը շարունակում է մնալ ծանր, «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Զինվորն, ըստ Հովհաննիսյանի, վիրավորում է ստացել գլխի շրջանում։ Նա Երևան է տեղափոխվել մեքենայով։
«Որևէ միջամտություն չենք կարող անել, պետք է սպասենք դինամիկային», - ասաց Հովհաննիսյանը։
Ագանիկ Զորոգլյանն վիրավորում է ստեցել երեկ՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից։
Նա անմիջապես տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ, նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: