«Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը». Փաշինյանը շնորհավորել է Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ

«Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը». վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում։

«Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ և ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր, շնորհավորում եմ բոլորիս Մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում, և այդ արժեքը մենք պետք է պահպանենք և զարգացնենք:

Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»: