Այսօր Տավուշում հակառակորդի կրակից հայկական Զինված ուժերի պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Ինչպես Ֆեյսբուքում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, զինծառայողի վիճակը ծանր կայուն է, նա վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։
Այլ մանրամասներ ՊՆ խոսնակը առայժմ չի հրապարակում: