Շրի Լանկայի իշխանություններն արգելել են կանանց հանրային վայրերում փակ դեմքով ներկայանալ

Մահմեդական կանայք Շրի Լանկայում, արխիվ

Շրի Լանկայի իշխանություններն արգելել են կանանց հանրային վայրերում փակ դեմքով ներկայանալ:

Այս որոշումը հաջորդեց արյունալի իրադարձություններին, որոնց հետևանքով, ճշտված տվյալներով, առնվազն 253 մարդ է սպանվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Երկրի նախագահի խոսքում չեն նշվում հատուկ մահմեդականներին վերաբերող հագուստների անունները՝ նիքաբն ու բուրքան, սակայն վարչապետն ավելի վաղ խնդրել էր արդարադատության նախարարությանը բուրքա կրելու արգելք սահմանել:

Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է այս արգելքը: