Հայաստանում ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության խնդիրը լուծված է. Արտակ Զեյնալյան

Հայաստանում քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ծանրաբեռնվածության խնդիրը լուծված է, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Մեր քրեակատարողական հիմնարկներում մահճակալների թիվը 5 հազար 350-ի չափ է, դատապարտյալների քանակը և կալանավորված անձանց քանակը՝ 2 հազար 287, հետևաբար չի կարող լինել ծանրաբեռնվածություն, լուծված է այս խնդիրը Հայաստանում, այս իշխանությունների օրոք լուծված է, և սրանից բխող արատավոր բոլոր երևույթները վերացված են՝ սրա հետ առնչվող», - ասաց նախարարը։

Անդրադառնալով հացադուլավորների թվին, Զեյնալյանը նշեց՝ այսօր առավոտվա դրությամբ կա 5 հացադուլավոր, սա, նախարարի խոսքով, ցածր ցուցանիշ է նախկին տարիների համեմատ։

«Որևէ բողոք չկա քրեակատարողական հիմնարկների պահման պայմաններից` զրո է, իմ պաշտոնավորման ընթացքում չեմ հիշում դեպք, որ դատապարտյալը հացադուլի դիմած լինի քրեակատարողական հիմնարկի պայմանների դեմ, բոլորը քրեական գործին են առնչվում», - ասաց նախարարը։