Հայաստանի ռազմական ծախսերը 2018 թվականին աճել են 33 տոկոսով՝ հասնելով 609 միլիոն դոլարի, հաղորդում է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI):
Ինստիտուտի տվյալներով՝ տոկոսային հարաբերակցությամբ ռազմական ծախսերի ամենամեծ աճ արձանագրած երկրների թվում են նաև Բոսնիա-Հերցեգովինան՝ 26 տոկոս, Բուլղարիան՝ 23 տոկոս, Ուկրաինան՝ 21 տոկոս, Ռումինիան՝ 18 տոկոս, և Ղազախստանը՝ 16 տոկոս:
Ուկրաինայում և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի այլ երկրներում ռազմական ծախսերը կտրուկ աճել են՝ որպես արձագանք Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքներին, նշում է SIPRI-ն: Ուկրաինայի ռազմական ծախսերը, մասնավորապես, անցած տարի հասել են 4,8 միլիարդ դոլարի։