Իսպանիայում առավոտից մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք ըստ փորձագետների, ամենաթեժն են վերջին տարիների մեջ:
Սոցիոլոգիական հարցումների համաձայն, իշխող Սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը կստանա քվեների մեծամասնությունը, բայց ոչ այնքան, որ կարողանա միանձնյա կառավարություն ձևավորել:
Սոցիալիստներից բացի, ըստ հարցումների, խորհրդարան կանցնեն նաև ընդդիմադիր պահպանողականները, «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությունն ու ձախ ուժերի կոալիցիան:
Այս ընտրությունների ինտրիգը, սակայն, ազգայնականների վերադարձն է մեծ քաղաքականություն: Ըստ հարցումների, ծայրահեղ աջակողմյան «Vox» կուսակցությունը կարող է առաջին անգամ մտնել խորհրդարան՝ ստանալով քվեների մոտ տասը տոկոսը: