ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալը ելույթ է ունեցել Փաստաբանների հայկական ասոցիացիայում

ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենշտայնը ելույթ է ունեցել Ամերիկայի Փաստաբանների հայկական ասոցիացիայում:

Ռոզենշտայնը պատմել է իր հայազգի կնոջ մասին ու հավելել․ - «Երբ ես 1988-ին հանդիպում էի Լիսայի հետ, նրա որոշ ազգականներ ինձ համարում էին «օտար», ում խորթ է իրենց մշակույթը: Բայց վերջերս իմ ընկերներից մեկը, ինձ ներկայացնելիս, ասաց, թե ես «հայ եմ իմ կամքով»:

Ռոզենշտայնը նաև խոսել է 2016֊ի ամերիկյան նախագահական ընտրությունների վրա ազդելու հարցով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությանը:

«Եզրակացությունը հետևյալն է՝ կան համոզիչ փաստեր այն մասին, որ ռուսական գործակալները կոտրել են ամերիկյան համակարգիչները և մոլորեցրել ամերիկյան քաղաքացիներին, և դա ընդամենը այսբերգի կատարն է», - հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան: