Անշարժ գույքի գործարքները, գները մարտին աճել են․ Կադաստրի կոմիտե

Նորակառույցներ Երևանում, արխիվ

2019 թվականի մարտին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 հազար 213 գործարք. ցուցանիշը այս տարվա փետրվարի համեմատ աճել է 15, իսկ 2018-ի մարտի համեմատ` 6,7 տոկոսով:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Երևանում 2019-ի մարտին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները այս տարվա փետրվարի համեմատ աճել են 1,9, իսկ 2018-ի մարտի համեմատ՝ 9,6 տոկոսով:

Մարզերի քաղաքներում 2019-ի մարտին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները այս տարվա փետրվարի համեմատ աճել են 0,8 տոկոսով, փոխանցում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն: