«Սպայկայի» տնօրենի պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյան, մարտ, 2019թ.

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց։ Դատը կշարունակվի ապրիլի 29-ին, «Ազատությանը» փոխանցեց Ղազարյանի փաստաբան Սամվել Սիմոնյանը:

Պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Ղազարյանը ապրիլի 8-ին կալանավորվեց:

Պետեկամուտների կոմիտեն ապրիլի 5-ին հայտարարել էր, որ գյուղմթերքի խոշոր փոխադրող «Սպայկան» չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ պետությանը պատճառելով 7 միլիարդ 36 միլիոն դրամի վնաս։ Դավիթ Ղազարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։