Ջորջ և Քերոլայն Նաջարյանները կդիտարկեն Գյումրիի վերականգնման գործում ներդրում ունենալու հարցը

Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորություններն են քննարկվել բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանների հետ նախագահ Արմեն Սարգսյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Արմեն Սարգսյանը խոսել է Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի մասին՝ նշելով, որ օտարերկրյա այցերի շրջանակում իր հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է խնդիրն ու տարբերակներ դիտարկում օտարերկրյա մասնագետներին ևս ներգրավելու վերաբերյալ:

Բարերարները, ովքեր տարիներ շարունակ տարբեր ծրագրեր են իրականացրել Գյումրիում, նշել են, որ կդիտարկեն քաղաքի վերականգնման գործում իրենց ներդրումն ունենալու հարցը: