Դատական դեպարտամենտից «Ազատության»-ը հաստատեցին, որ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորների` Նելլի Բաղդասարյանի, Հարություն Մանուկյանի և Դավիթ Գրիգորյանի նկատմամբ։
Հանձնաժողովը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) այս հարցը քննարկելու համար։