Շրի Լանկայում ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասել է 359-ի

Շրի Լանկա - Այն պահը, երբ Սուրբ Հարության տոնին նվիրված արարողության ժամանակ Նեգոմբոյի Սուրբ Սեբաստիան եկեղեցի է ներխուժում ենթադրյալ մահապարտ ահաբեկիչը, 21-ը ապրիլի, 2019թ․

Շրի Լանկայի ոստիկանությունը հայտարարել է, որ կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 359-ի:

Ահաբեկչական հարձակումների համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

Շրի Լանկայի ոստիկանության խոսնակն այսօր հայտնել է, որ ևս 18 կասկածյալ է ձերբակալվել, և ձերբակալվածների թիվը հասել է 58-ի: