Փաշինյանը Զելենսկուն խորհուրդ է տալիս Պուտինի հետ շփվելիս անկեղծ լինել

Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 21-ը ապրիլի, 2019թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեշտ շփվելու համար Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հնարավորինս ազնիվ լինի: Նման կարծիք է հայտնել ռուսական РБК-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ կարծում, որ Զելենսկուն բարդ է լինելու շփվել Պուտինի հետ. այստեղ կա մի պայման՝ պետք է հնարավորիս ազնիվ լինել։ Պարզապես պետք է անկեղծ և ազնիվ շփվել», - ասել է Հայաստանի վարչապետը՝ հավելելով, որ թեև նման շփումը ընդունված չէ դիվանագիտությունում, ինքը բոլորի հետ հենց այդպես է շփվում։

Հիշեցնենք՝ կիրակի օրը Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների ավարտից հետո Փաշինյանը Թվիթերում ուկրաիներեն շնորհավորել է Զելենսկուն։