Պաշտոնական Փհենյանը պաշտոնապես հաստատել է, որ առաջիկայում Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունը կայցելի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին այսօր հայտնել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը` չհստակեցնելով, սակայն, հանդիպման ժամկետներն ու վայրը:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Կիմ-Պուտին հանդիպումը կայանալու է ապրիլի 25-ին Վլադիվոստոկից ոչ հեռու գտնվող Ռուսկի կղզում` Հեռավորարևելյան դաշնային համալսարանի ուսանողական ավանի տարածքում: