Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ վկայակոչելով Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը։
ԱԳՆ-ն նշում է, որ զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ:
Երեկ Շրի Լանկայի երեք քաղաքների հյուրանոցներում և կաթոլիկ եկեղեցիներում գրեթե նույն ժամանակահատվածում տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն 290 մարդ, այդ թվում՝ 35 արտասահմանցի է զոհվել, շուրջ 500 մարդ վնասվածք է ստացել:
Հաղորդվում է 24 կասկածյալների ձերբակալության մասին, նրանք բոլորը Շրի Լանկայի քաղաքացիներ են: