Արմեն Սարգսյանը շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:

«Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկրների ու ժողովուրդների շահերից, և համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ բազմադարյա բարեկամությամբ փոխկապակցված մեր ժողովուրդների», - ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:

Արմեն Սարգսյանը Վլադիմիր Զելենսկուն մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: