Էքզիթ փոլի արդյունքներով՝ Զելենսկին հաղթում է Պորոշենկոյին

Ուկրաինայի ազգային էքզիթ փոլի առաջին արդյունքներով՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին:

Զոլենսկին, ըստ էքզիթ փոլի, ստացել է ընտրողների ձայների 73, 20 տոկոսը, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 25, 30 տոկոսը։

Պետրո Պորոշենկոն շնորհավորել է Զելենսկուն հաղթանակի կապակցությամբ։

Ուկրաինայում այսօր տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի աթոռի համար պայքարում էին գործող նախագահը՝ Պետրո Պորոշենկոն և Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մարտի 31-ին, Զելենսկու օգտին քվերակել էր ընտրողների ավելի քան 30 տոկոսը, Պորոշենկոն 16 տոկոս քվեներով գրավել էր երկրորդ տեղը։