Այսօր առավոտյան պայթյուններ են որոտացել Շրի Լանկայի երեք եկեղեցիներում և երեք հյուրանոցներում, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։
Ըստ տեղի ոստիկանության, նախնական տվյալներով՝ 138 մարդ է զոհվել։ Հաղորդվում է նաև 400 վիրավորի մասին։
Պայթյունները որոտացել են Շրի Լանկայի ''The Cinnamon Grand'', ''Kingsbury'' և ''Shangri-La'' բարձրակարգ հյուրանոցներում և երեք եկեղեցիներում, երբ քրիստոնյաները մասնակցում էին Զատկի Սուրբ պատարագի արարողությանը։
Որևէ խմբավորում դեռ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը։
Երկրի նախագահը դիմել է ժողովրդին՝ կոչ անելով հանգստություն պահպանել և աջակցել իրավապահներին հետաքննություններում։