Հայտնի դարձան ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը՝ եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն անգլիական «Արսենալ» և իսպանական «Վալենսիա», գերմանական «Այնտրախտ» և անգլիական «Չելսի» ակումբները:
Քառորդ եզրափակիչի երկու հանդիպումների արդյունքներով «Արսենալ»-ը առավելության հասավ իտալական «Նապոլի»-ի, «Վալենսիա»-ն՝ նույնպես իսպանական «Վիլյառեալ»-ի, «Այնտրախտ»-ը՝ պորտուգալական «Բենֆիկա»-ի, և «Չելսի»-ն՝ չեխական «Սլավիա»-ի նկատմամբ:
Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան մայիսի 2-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 9-ին:
Եվրոպայի լիգայի մրցաշարի եզրափակիչը նշանակված է մայիսի 29-ին Բաքվում: