Ռուսաստանը իսկապես փորձել է միջամտել 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, սակայն Ռոբերտ Մյուլերի գլխավորած հետաքննությունը չի գտել փաստեր, որոնք կապացուցեին Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի մասնակցությունը նման գործընթացներում: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը՝ Մյուլերի հետաքննության արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազի խոսքերով՝ Սպիտակ տունը «լիովին համագործակցել է» Մյուլերի հետաքննության հետ, չնայած Թրամփի կողմից քննության հասցեին քննադատությանը: