Մարուքյանն առաջարկել է վարչապետին հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյան, արխիվ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետ կանչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։ Այդ մասին Ֆեյսուքյան իր էջում գրել է Մարուքյանը։

«Սիրելի՛ քաղաքացիներ։ Քիչ առաջ իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն է ուղարկվել՝ կապված ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի ստաժի անբավարարության հետ։ Այդ հիմքով՝ իմ կողմից առաջարկվել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը», - գրել է Մարուքյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 15-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված գրությունում ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում առաջարկել էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

Գևորգյանի թեկնածությունն ուղղարկվել է ԱԺ՝ հաստատման։

Նշենք, որ ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Արտակ Շաբոյանը՝ 2010 թվականից։