Մոսկվայի դատարանը երկարաձգել է ուկրաինացի 24 նավաստիների կալանքը

Ռուսաստան - Ուկրաինացի նավաստիները Մոսկվայի դատարանում, 17-ը ապրիլի, 2019թ․

Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը երկարաձգել է Կերչի նեղուցում անցած տարվա նոյեմբերին ձերբակալված ուկրաինացի 24 նավաստիների նախնական կալանքի ժամկետը։ Դատարանի մամուլի ծառայությունը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև հուլիսի 24-ը կամ հուլիսի 26-ը:

Մոսկվան պնդում է, որ մոտենալով Ղրիմի թերակղզուն՝ ուկրաինական երեք ռազմական նավերի անձնակազմերը միտումնավոր խախտել են Ռուսաստանի սահմանը: