Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի և կատակերգակ դերասան Վլադիմիր Զելենսկու միջև բանավեճի հարցով բանակցությունները շարունակվում են:
Երեկ երեկոյան Պորոշենկոյի խոսնակ Օլեհ Մեդվեդևը հայտարարել է, որ նախագահը ապրիլի 19-ին չի մասնակցելու Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում նախատեսված բանավեճին, քանի որ Զելենսկին չի համաձայնել միջոցառման անցկացմանը ժամը 16-18-ը։
Ավելի վաղ Մեդվեդևը հայտնել էր, որ երկու թեկնածուների խորհրդականները մարզադաշտի հետ պայմանագիր են կնքել ապրիլի 19-ին բանավեճ անցկացնելու համար, սակայն թեկնածուների թիմերը դեռ քննարկում են միջոցառման կանոնները:
«Մեր մոտեցումներն առայժմ տարբերվում են», - ասել է նա:
Ուկրաինայի նախագահի ընտությունների երկրորդ փուլը նշանակված է առաջիկա կիրակի օրը՝ ապրիլի 21-ին: