Մակրոնը խոստանում է հինգ տարում վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը

Ֆրանսիա - Փարիզի Աստվածամոր տաճարի ներսում՝ հրդեհից հետո, 16-ը ապրիլի, 2019թ․

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է հինգ տարիների ընթացքում վերականգնել հրդեհի հետևանքով վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը:

«Մենք կվերականգնենք Նոտր-Դամը, այն է'լ ավելի գեղեցիկ կլինի», - հայտարարել է Մակրոնը ապրիլի 16-ի իր հեռուստաուղերձում:

Երկուշաբթի երեկոյան բռնկված և ժամեր շարունակված հրդեհի հետևանքով, մասնավորապես, փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասը:

Սակայն հրշեջները կարողացան փրկել միջնադարյան հուշարձանի հիմնական քարե կառույցը, այդ թվում՝ երկու զանգակատները: