Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի խոսքով՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև բանակցությունները եզրափակիչ փուլում են:
«Բանակցությունների հաջող ավարտը երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում նոր էջ կբացի` փոխելով դրանց ողջ բնույթը», - նշել է Մնուչինը:
Ամերիկացի նախարարի խոսքով՝ համաձայնագրի կնքման դեպքում չինական շուկան կբացվի ամերիկյան ընկերությունների համար, բացի այդ Պեկինն այլևս դրա դիմաց չի պահանջի ամերիկացիներից իրեն փոխանցել նորագույն տեխնոլոգիաները:
«Համաձայնագրի կնքման դեպքում Չինաստաննառաջիկա տարիներին շուրջ մեկ տրիլիոն դոլարի ամերիկյան արտադրանք կգնի, ինչը զգալիորեն կնվազեցնի երկկողմ առևտրային դեֆիցիտը», - պնդում է ԱՄՆ ֆինանսների նախարարը: