ԱԺ-ն վաղը կքննարկի Կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագիծն ու ՍԴ անդամի ընտրության հարցը

Ազգային ժողովը վաղ մեկնարկող հերթական քառօրյա նիստում մի շարք հարցերի թվում քննարկելու է նաև Կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագիծն ու Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը:

Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։

Հովհաննիսյանը Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի շրջանավարտ է, իրավաբանական գիտությունների դոկտոր:

Գոռ Հովհաննիսյանին, այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, այսօր ավելի ուշ կհանդիպի «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ հանդիպել է անցած շաբաթ։