Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևին և դրան հաջորդած Անկարայի խիստ արձագանքին:
Իր թվիթերյան էջում Փայլանը գրել է, որ ցեղասպանության հարցը անհրաժեշտ է դարձնել Թուրքիայի Մեջլիսի քննարկմա առարկան․ - «Որպեսզի Հայոց ցեղասպանությունը այլևս չլինի Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների թեմա, այն պետք է բերել Թուրքիայի խորհրդարանի օրակարգ՝ մի երկրի, որտեղ տեղի է ունեցել այդ ոճիրը»:
Հայազգի պատգամավորը համոզմունք է հայտնել, որ հայ ժողովրդի վերքը կարող է ամոքել միայն Թուրքիայում հաստատված արդարությունը: «Անատոլիայի հայերը 104 տարի է արդարության են սպասում», - գրել է Փայլանը: