Պապը համբուրել է Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը՝ հորդորելով պահպանել խաղաղությունը երկրում

Հռոմի Պապը համբուրում է Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը, Վատիկան, 11-ը ապրիլի, 2019թ․

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը համբուրել է Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը՝ նրանց հորդորելով պահպանել խաղաղությունը երկրում։

Հիմնականում կաթոլիկ աֆրիկյան այդ երկրում 5 տարի շարունակված քաղաքացիական պատերազմից հետո վերջապես հրադադարի պայմանագիր է կնքվել։

Պապը Վատիկանում ընդունել է երկրի նախագահ Սալվա Քիիրին, նրա նախկին տեղակալ, այժմ ընդդիմադիր Ռիեկ Մաչարին և ևս երեք այլ փոխնախագահների՝ հարգելու նրանց կնքած հրադադարը և միասնական կառավարություն ստեղծելու որոշումը։

«Ես ձեզ խնդրում եմ որպես եղբայր պահպանել խաղաղությունը, խնդրում եմ իմ ամբողջ սրտով», - ասել է հարավային սուդանցիների առջև ծնկի եկած 82-ամյա Պապը։