Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարության զորքերը շարունակում են պայքարել մայրաքաղաք Տրիպոլիի վերահսկողությունը պահպանելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ երկիրը «շատ վտանգավոր իրավիճակում է»:
Երեկ ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Տրիպոլիի մոտ վեց օրվա ընթացքում առնվազն 56 մարդ է զոհվել, 266-ը վիրավորվել է, հազարավոր մարդիկ լքել են տարածքը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները՝ ընդգծելով, որ դա դեռ հնարավոր է անել։
«Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարը այս ամսվա սկզբին զորքին հրամայել է գրոհել Տրիպոլիի վրա:
2011 թվականին Լիբիայում Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո, նրա դեմ միասնաբար հանդես եկող ուժերի միջև հակասություններ են սկսվել: