Ալեքսանդր Սարգսյանը Եվրոպայում է՝ հանգստանալու նպատակով

Խարդախության մեջ մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը Եվրոպայում է՝ հանգստանալու նպատակով, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։

«Ազատության» հարցին, թե որտե՞ղ է գտնվում հայրը, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Եվրոպայում»։

Թե ինչ նպատակով է Եվրոպայում և մտադի՞ր է վերադառնալ, նշեց. «Հանգստանալու։ Մտադիր է, ոնց մտադիր չէ»։

Մինչդեռ ԱԱԾ-ն հայտարարել էր, թե Ալեքսանդր Սարգսյանը առողջական խնդիրների պատճառով է գնացել արտերկիր:

Հայկ Սարգսյանը ասաց նաև, որ հայրը արտերկրում հանդիպել է իր եղբորը՝ Նարեկ Սարգսյանին, ում իրավապահները մեղադրանք էին ներկայացրել անցած ամռանը, երբ վերջինիս՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութեր էին հայտնաբերել: Ֆրանկլին Գոնսալեսի անձնագրով Նարեկ Սարգսյանը անցած դեկտեմբերին ձերբակալվել էր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։