Այսօր ժամը 5:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուբինյանց փողոցի թիվ 41/1 հասցեում գործող գազալցակայանի տրանսֆորմատորների սենյակում՝ մոտ 20 քառակուսի մետր տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 5:48-ին, մարվել՝ 6:05-ին:
Այրվել են էլեկտրական հաշվիչներ, ապահովիչներ և մալուխներ՝ մոտ 10 գմ, մասամբ ջերմահարվել է կախովի առաստաղը՝ մոտ 4 քմ: Հրդեհի հետևանքով տուծածներ չկան, ասված է հաղորդագրությունում: