Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցել է Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)։
Այսօր լրանում է ԲԴԽ-ի կազմավորման մեկ տարին։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն է հանրապետության նախագահին առաջարկում նշանակել դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին: Լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու հարցերը, նաև՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը: