Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշումներով՝ Սարգիս Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից և նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Որոշման տեքստերը տեղադրված են Կառավարության e-gov.am կայքում։