Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսատան որոշ աշխատողների աշխատանքից ազատելու հրահանգ տվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան այցելեց Նորագավիթի ավտոմաքսատուն։

Նա մաքսատան որոշ աշխատողների աշխատանքից ազատելու հրահանգ տվեց։

«Մարդն ամեն օր գա, մտնի իր աշխատասենյակ, տենա դրոշը կեղտոտ գցած է անկյունում, այդ մարդը ո՞նց կարող է Հայաստանում ուսադիրներ կրել, կազատեք բոլորին, մի մարդ չմնա էս սենյակում աշխատած։ Անուն-ազգանուններով կհետևեք և ինձ կասեք», - հանձնարարեց վարչապետը։

Լրագրողների հարցին, թե հնարավոր չէ՞ր նկատողությամբ սահմանափակվել, Փաշինյանը պատասխանեց. - «Ո՛չ, եթե դրոշի հետ կապված չլիներ, հնարավոր կլիներ, դրոշի հետ կապված է, հնարավոր չի»։

Սա խայտառակ կեղտոտ տարածք է և սա վերաբերմուքն է մարդկանց նկատմամբ, սա վերաբերմունք է մեր դրոշի, զինանշանի նկատմամբ, ասաց վարչապետը։

«Սա անթույլատրելի վերաբերմունք է։ Պարգևավճարներից կպակասեցնեք և կբերեք կարգին վիճակի։ Ով որ էս սենյակում աշխատել է այդ դրոշի պայմաններում, ոչ ոք չաշխատի այդտեղ, բոլորը հեռացվեն աշխատանքից», - ասաց Փաշինյանը։