Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելում է Արցախ

Լուսանկարը՝ Արցախի նախագահի պաշտոնական կայքէջից

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, ներհայկական միասնականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք ընդգծվել է Հայ Առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությունը պետականաշինության, հայ ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: