Պակիստանը ՄԱԿ-ին զգուշացրել է Հնդկաստանի հնարավոր հարձակման մասին

Պակիստանի արտաքին գործերի նախարար Մահմուդ Քուրեշի, արխիվ

Պակիստանի արտաքին գործերի նախարար Մահմուդ Քուրեշին այսօր ասել է, թե հետախուզական վստահելի տեղեկություններով՝ Հնդկաստանը պատրաստվում է այս ամսվա ընթացքում հարձակվել Պակիստանի վրա:

Նրա խոսքով՝ հարձակումը կարող է տեղի ունենալ ապրիլի 16-20-ը: Մահմուդ Քուրեշին հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդրի մշտական հինգ անդամներին տեղեկացրել են Հնդկաստանի հնարավոր հարձակման մասին:

Միջուկային զենք ունեցող երկու հարևան երկրների միջև իրավիճակը կրկին սրվել էր անցած փետրվարին: Քաշմիրի շրջանում տեղի ունեցած հարձակումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: