Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուանդա։
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Մնացականյանը որպես բանախոս ելույթ է ունենալու Կիգալիում կայանալիք «Կվիբուկա 25» միջազգային վեհաժողովին:
Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումներին:
Նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Ռուանդայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, ԱԳ նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Այցի շրջանակներում Մնացականյանն այցելելու է «Smart Africa» կենտրոն: