Ադրբեջանն «անպայման կվերականգնի տարածքային ամբողջականությունը, և գրավյալ տարածքներում կծածանվի ադրբեջանական դրոշը», հայտարարել է երկրի փոխնախագահ, առաջին տիկին, Հեյդար Ալիևի հիմնադրամի առաջնորդ Մեհրիբան Ալիևան:
Երեկ, հանդիպելով 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներին, Ալիևան պնդել է՝ այդ պատերազմը «ցույց տվեց, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի իր տարածքների կորստյան հետ»: