ԵԱՀԿ գործող նախագահը Երևանին և Բաքվին կոչ է անում օգտագործել նպաստավոր պահը

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակ, արխիվ

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին օգտագործել ղարաբաղյան կարգավորման ընթացքում ի հայտ եկած նպաստավոր պահը:

«Բանակցություններում նոր թափ կա, հույսեր: Հիմա մեզ անհրաժեշտ է այդ հնարավորությունը վերածել հստակ քայլերի», - ադրբեջանական «Թուրան» գործակալությանն ասել է Միրոսլավ Լայչակը:

Ավելի վաղ, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում, ԵԱՀԿ գործող նախագահը նշել է՝ «թեև որոշ դրական զարգացումներ են արձանագրվել, մենք դեռ շատ բան պետք է տեսնենք, որպեսզի կարողանանք խոսել իրական առաջընթացի մասին»: