Բրենթոն Թարանթը մեղադրվում է 50 մարդու սպանության և սպանության 39 փորձի մեջ

Նոր Զելանդիա - Բրենթոն Թարանթը Քրայսթչըրչի դատարանում, 16-ը մարտի, 2019թ․

28-ամյա ավստրալացին մեղադրվել է 50 մարդու սպանության և սպանության 39 փորձի մեջ՝ մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ բնակավայրի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:

Այդ հարձակման հետևանքով զոհվեց 50 և վիրավորվեց 48 մարդ:

Ավստրալացի Բրենթոն Թարանթը դատարանի առջև հանդես է գալու ապրիլի 5-ից: Դատարանը արգելել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեսագրել կամ լուսանկարահանել դատական նիստերը՝ այդ քայլը հիմնավորելով, թե Թարանթը կարող է դատարանում իր հայտնվելը և ելույթները օգտագործել քարոզչական նպատակներով: