Քննչական կոմիտեն ստացել է Համլետ Ղուշչյանի գործը

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու հայտարարության վերաբերյալ, «Ազատության»-ը փոխանցեց Ոստիկանության լրատվական ծառայության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է առևանգում և առևանգման կազմակերպում հոդվածներով և գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ գործն արդեն ստացել են։

Մեկ ամիս առաջ առևանգման մասին հայտարարել էր Ղուշչյանն՝ ասելով, թե «ժամանակին «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են, Ալեքսանյանն իր ճակատին ատրճանակ էր պահել»։