Ոստիկանույունը հաղորդում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացված միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ «Երևանի պետական թեթև արդյունաբերության քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2014-ից 2019 թվականներին որպես հավաքարարներ է հրամանագրել երկու քաղաքացուհու, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:
Ըստ հաղորդագրության, նրանց անվամբ պետական միջոցներից որպես աշխատավարձ դուրս գրված համապատասխանաբար՝ 3 միլիոն 904 հազար և 2 միլիոն իսկ ընդհանուր շուրջ՝ 5 միլիոն 905 հազար դրամ գումարները նրանց փոխարեն ստացվել ու յուրացվել են:
Դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննության: