Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է, որ այս տարի գնելու է 1 կիլոգրամ խաղողը 150 դրամով, ինչը 10 դրամով ավելի է նախորդ տարվա գնի համեմատ:
Ներկա պահին աշխատանքներ են տարվում պայմանագրեր ստորագրելու ուղղությամբ, որտեղ ամրագրված կլինի վերոնշյալ գինը: Այս տարի ընկերությունը կմթերի 29 հազար տոննա խաղող: Մթերման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ:
Խաղողագործներին վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-4 օրվա ընթացքում՝ գումարը կազմակերպության կողմից հատուկ բացված գյուղացիների բանկային հաշիվներին փոխանցման եղանակով: