Սլովակիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Սլովակիայի նախագահի թեկնածու Զուզանա Չապուտովա, մարտ, 2019թ.

Սլովակիայում այսօր մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը:

Նախագահի պաշտոնի համար պայքարում են իրավաբան և հակակոռուպցիոն ակտիվիստ, պետական կառավարման համակարգում աշխատանքի որևէ փորձ չունեցող Զուզանա Չապուտովան և իշխող կուսակցության թեկնածու, ԵՄ էներգետիկայի հարցերով նախկին հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը:

Երկու շաբաթ առաջ կայացած առաջին փուլում Չապուտովան ստացել էր քվեների ավելի քան 40, իսկ Շեֆչովիչը՝ 18 տոկոսը:

Խորհրդարանական հանրապետություն հանդիսացող Սլովակիայում նախագահը զուրկ է լայն լիազորություններից: Նա, սակայն, կարող է չեղարկել դատախազների և դատավորների նշանակումները: