90 տարեկանում մահացել է ֆրանսիացի լեգենդար կինոբեմադրիչ Անյես Վարդան:
Ազգականների փոխանցմամբ, Վարդան մահացել է մարտի 29-ին իր տանը՝ քաղցկեղից:
Անյես Վարդան համարվել է «նոր ֆրանսիական ալիք» ուղղության հիմնադիրներից մեկը:
1962 թվականին համաշխարհային ճանաչում է ստացել կինոբեմադրիչի նկարահանած «Կլեոն 5-ից 7-ը» ֆիլմը:
2017 թվականին նա «Օսկար» է վաստակել կինոարվեստին մատուցած բազմամյա ծառայության համար:
Աշխատանքի ընթացքում Անյես Վարդան վաստակել է նաև ֆրանսիական և միջազգային բազմաթիվ այլ մրցանակներ: