Ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է. ՊԵԿ նախագահ

Հայաստանի տնտեսության ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը։

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվեց Անանյանից, թե ո՞րն է Հայաստանի տնտեսության ամենաստվերային ոլորտը։ «Մանրածախ վաճառքը», - պատասխանեց Անանյանը։

Հարցին, թե կարո՞ղ է մոտավոր թիվ ասել, ՊԵԿ նախագահը պատասխանեց. - «Ո՛չ, կարող եմ, բայց չեմ ասի, դա աշխատանքային է»։