ՀՔԾ-ն ստացել է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, որի շրջանակում երեկ ձերբակալվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը։
«Ազատության» հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ դեռևս չեն հայտնում, թե ինչ հոդվածով է ձերբակալվել դատավոր Հեբոյանը։ Այլ մանրամասներ ՀՔԾ-ն կհաղորդի ավելի ուշ։
Մամուլն ավելի վաղ գրել է, որ դատավորը ձերբակալվել է կաշառք ստանալու գործով։
Դատական իշխանության պաշտոնական կայքէջի համաձայն, 54-ամյա Հեբոյանը այդ դատարանում աշխատում է 1999-ից։